Wikipedia-ի հիմնադիրը կայք է գործարկել անհավաստի նորությունների դեմ պայքարելու համար
Wikipedia բաց ինտերնետհանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսի նոր նախագծի նպատակը պայքարն է անհավաստի եւ կեղծ նորությունների դեմ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի հրապարակվող փաստերի ստուգմանը եւ աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության հավաքմանը։
«Wikitribune-ը նորություններ է մարդկանցից մարդկանց համար, մեջբերում է անում The Guardian թերթն Ուեյլսի խոսքից: Առաջին անգամ պրոֆեսիոնալ լրագրողները եւ սովորական քաղաքացիները կկարողանան աշխատել միասին հավասարը հավասարի հետ, իրադարձությունների մասին գրել այն պահին, երբ դրանք տեղի են ունենում, դրանք խմբագրել առցանց ռեժիմով՝ մի ամբողջ միության աջակցությամբ, որը կզբաղվի
փաստերի ստուգմամբ եւ վերաստուգմամբ»:
Ուեյլսի խոսքով՝ կայքն իր սեփական նախագիծն է եւ կապված չէ Wikipedia-ի եւ Wikimedia հիմնադրամի հետ: Այն կզետեղի լրատվական նյութեր, ինչպես նաեւ զանազան հարցազրույցների մեկնաբանումներ: Հրապարակումից առաջ լրագրողները պարտավոր կլինեն ներկայացնել տեղեկատվության աղբյուրը, ինչպես նաեւ գրառումները (այդ թվում ձայնագրությունները), որոնց հիման վրա նրանք ստեղծում են իրենց նյութերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: