Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, այսօր` դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի՝ 1948թ. ծնված Հ.Ազատյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի:
«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում։
ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կողմից համատեղ մշակվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել ՀՀ ՊՆ «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Նախատոնական շրջանում ես գիտեմ, որ հիմա ժողովուրդն ընկած սննդամթերքի հետևից, սննդամթերք է գնում»:
«Կան հատուկ ծիսական կերակրատեսակներ, որոնք հենց Ամանորին պետք է դրվեն սեղանին»,- ասում է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, Երևանի քաղաքապետարանում նախ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի և Շաղիկ Մարտիրոսյանի ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 26-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թվականին ծնված մի երիտասարդ և հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գտնվող «Էտալոն» սուպերմարկետի մոտ իրեն դանակահարել են:
Հայաստանում առաջին արևային մեքենայի ստեղծումը կամավորների և էնտուզիաստների ծրագիր է: Մի բան, որ անում են մասնագիտական հաճույքի համար և երազանքով, որ Հայաստանում կհիմնվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 10-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել տեսանյութում երևացող անձի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան դրամական պարգևատրում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ուշադրություն. դիակը ճանաչողներին խնդրում ենք արձագանքել. ոստիկանություն։
Պայմանական դատապարտվելուց կարճ ժամանակ անց սպանություն գործեց:
49-ամյա Արայիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
Կարեն Կարապետյանի Ամանորյա նվերները հասան ավելի քան տասը հազար փոքրիկների:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարեւոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Լիլիթ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։ Այս տարի եւս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես լցրել է քաղաքացիների համբերության բաժակը` ստիպելով մարդկանց անգամ անհարգալից պահվածք դրսեւորել այդ կառույցի աշխատակիցների նկատմամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել:
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: