ՍԱՊԾ-ում լուրջ կոնֆլիկտ է հասունացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլևս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի և Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս