Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի ընտանիքը բավական մեծ կարողությունների տեր է: Մասնավորապես Հարությունյանն ու իր կինը միասին ունեն ավելի քան 300 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ամուսինների 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից այս տարվա հունվարին ազատված Արսեն Արշակյանն ընտանիքով գտնվում է ԱՄՆ-ում։ Մտերիմների կարծիքով, հնարավոր է այլևս չվերադառնա Հայաստան։
Դանակահարություն Երևանի Փափազյան փողոցի բնակարաններից մեկում։
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ևս 200 երիտասարդ մեկնեց Ծաղկաձոր՝ հերթական եռօրյա հավաք-հանգստի: Երիտասարդները խոստովանում են, որ տպավորված են նման հավաքներից և որ դրանք նպաստում են իրենց աշխարհընկալման ընդլայնմանը, համախմբմանը, նոր գաղափարների իրագործմանն ու ինքնադրսևորմանը:
Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաև օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրև թե եկել են Հայաստան և իրավաբանի, բժշկի կրթություն ստացել:
Հունիսի 6-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հունիսի 5-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 15 շենքը հոսանքազրկվել է, վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ին, ժամը 16:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 23.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի` Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում հունիսի 58-ը տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաքում գտնվող հայկական պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 5-ին հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի եւ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին և Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին:
Պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի տակ, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից:
Զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս, հանցագործի ձեռքով:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը:
Վեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են Քաթար թռիչքներն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Լիբիան եւ Եմենը խզեցին հարաբերություններն այս պետության հետ:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Անցած շաբաթ սոցիալական ցանցերը, մամուլը, քննարկումների այլ հարթակներ ուղղակի ողողվեցին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ծխելու դեմ պայքարի մասին մի հայտարարությամբ։ Հայաստանն անցնում է ծխելու դեմ պայքարի կոշտ մեթոդների։ Տուգանքներ, արգելքներ, ծխելու համար նախատեսված վայրերի սահմանափակում։ Մի կողմից դրական թվացող այս նախաձեռնությունն իրականում ունի բազմաթիվ ենթաշերտեր, որոնք, հատկապես մեր իրողությունների պայմաններում, կարող են նոր խնդիրներ հարուցել։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է։
Հանգստյան օրերին սոցիալական ցանցերում սկսվեց տարածվել նոր խարդախության տեսակ: Տարածվում է հայտարարություն, թե ինչ-որ խոշոր ավիաընկերություն պատահականության միջոցով նվիրում է ինքնաթիռի անվճար 2 տոմս:
Արտաշատցի Կարեն Ստեփանյանը ծնվել է 2006 թվականին: Հիվանդանոցից դուրս է գրվել որպես առողջ նորածին:
Նրանց հաջողվել է զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ երկու օրվա ընթացքում նրանց հետ կհանդիպեն և հարցը լուծում կստանա: Ներկաները շնորհակալություն ասացին, ու հեռացան:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը: