
Ահազանգ. վրաերթ Թբիլիսյան խճուղում, տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Ժ. Ի.-ը «Opel Vita» մակնիշի 34 TM 356 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Կ. Ա.-ին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: