![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԺ-ն «քանդում-հավաքում են». «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/AJ-1.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարեւոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են:
Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական եւ վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները:
Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին եւ լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաեւ ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»: Ի դեպ, այժմ ատեստացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։