ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:
2017 թ. մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ուսուցչի գործողությունների արդյունքում աչքը և աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի գործով նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կլիազորի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, հունիսի 4-5-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Մեր դիրքորոշումն այսպիսին է. կամ 10.000 գումար կտանք, ոչ թե 10 տոկոս, կամ էլ ընդհանրապես գումար չենք տա։ Մենք մեր անունով կբերենք ու կվաճառենք, միևնույն է, մաքսազերծման կետում միջինը 1.500 դոլար փող ենք տալիս, էլ հարկ ինչի՞ համար տանք»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ:
Տարիներ շարունակ կինը ենթարկվել է բռնության. մանրամասներ՝ «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործից:
Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:
ՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել ԱստանաԵրեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ` պարզելու առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն նախապատրաստած խմբի բոլոր անդամների, պատվիրատուի ինքնությունը, շարժառիթը։
«Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-ասաց Խաչատրյանը:
Արցախում հակառակորդի կրակոցից մայիսի 30-ին հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Այսօր Երևանի Հյուսիային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում, վարչական տարբեր շրջաններում, մանկական կենտրոններում կանցկացվեն տոնական մի քանի միջոցառումներ:
Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Հանրապետության Նախագահի դիտարկումները և առաջարկությունները:
«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին հողին են հանձնել: Այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հաց բերողի» հարազատներից Էվելինա Ղամալյանը:
Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի՝ 50-ամյակի կապակցությամբ շնորհավորական պատգամ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:
Մայիսի 29-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում, հարավ-արևմուտքում դիտված ուժեղ փոթորիկը մեր ազգաբնակչության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել օֆշորային գոտիների (երկրների) ցանկը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում:
«Անցած տարվա ամռան ջերմաստիճանը հիմնականում եղել է նորմայի սահմաններում, իսկ այս տարի մենք սպասում ենք ավելի շոգ ամառ, քան անցած տարվանն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել:
Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
Առաջիկա 5 օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ մայիսի 31-ին, Սյունիքում, Արարատյան դաշտում՝ հասնելով մինչև +30…-+32 աստիճանի:
«Իմ պաշտոնավարման ժամկետում, եթե կա մեկը և կլինի որևէ մեկը, որ կասի՝ այսինչ դատախազը կաշառք է վերցրել, առավել ևս վերևներին է տվել, անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել»: