Արտակարգ դեպք Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող շաքարի գործարանում. 41-ամա աշխատակիցը մահացել է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում: Ըստ տեղեկությունների` հունիսի 3-ին, ժամը 13:40-ի սահմաններում շաքարի գործարանից՝ բարձրությունից, ընկել է 2 քաղաքացի, ինչի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին
մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից, հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.ն է: 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական
բաժանմունքում: Մահացածը քաղաքացին 41 տարեկան էր:
Արմենուհի Մխոյան