
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիսարևելք երկրաշարժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 17:12-ին (Գրինվիչի ժամանակով` 13:12-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.840 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիսարևելք), օջախի 8 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: