
Լուսաղբյուրի միակ հույսն ինքնահոս աղբյուրն է

Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից: Ամբողջ գյուղն օգտվում է ինքնահոս աղբյուրից: Աղբյուրի ջուրը տարվա ընթացքում ստուգվում է, խնդիրներ ի հայտ գալու պարագայում էլ մարդիկ ստիպված են օգտագործել այն: Կենցաղային խնդիրների համար էլ լուսաղբյուրցիները ջուր են վերցնում տան բակերում փորված հորերից: