Բաժիններ՝

Օդամղիչ ատրճանակով հարվածել է «Ամերիա» բանկի կառավարչի գլխին. մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ եևեկ «Ամերիաբանկ»-ի Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչը հայտնվել է հիվանդանոցում այն պատճառով, որ քաղաքացու բանկային քարտը բանկոմատը կլանել է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոմիտասում գտնվող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի աղմուկ է բարձրացրել՝ իր բանկային քարտը բանկոմատի կողմից կլանելու հարցի վերաբերյալ:

Արդյունքում՝ վիճաբանություն է ծագել կառավարչի և այդ քաղաքացու միջև և վերջինս իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով հարվածել է կառավարչի գլխին:

Հարվածի հետևանքով կառավարիչը վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930