
Երևանում քաղաքացին գիշերը մնացել է վերելակում

Հունիսի 5-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 15 շենքը հոսանքազրկվել է, վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: