Ջրաշենում մթերվող այդ ծիրանը հատընտիր է, տեղափոխվում է Մոսկվա, իսկ հայաստանյան շուկայում այդ որակի ծիրանն արժե 1000-1500 դրամ: Ջրաշենի բնակչի խոսքով, գյուղացիները վճռական են տրամադրված. «Մինչև հարցին լուծում չտրվի, ոչ մի մեքենա, վստահ եմ, գյուղից դուրս չի գա»:
«2016 թվականի մարտի 31-ին եմ խոսացել հետը, ասաց`պապ ջան, քեզ ձիգ պահե, երկու ամսից հետ կգամ, լավ կլինի: Ես ընձի ձիգ պահի, ինքն էլ չեկավ… Հողի տակ 20 տարեկան դարձավ: Երբ զանգում էր, ասում էր` ես լավ եմ, ամեն ինչ ցենտր է, բողոք չի ունեցել»,- պատմում է Վլադիմիր Մելքոնյանի պապը:
Հինգ աշխարհամասերի 209 քաղաքներում ապրանքների ու ծառայությունների գների համեմատության արդյունքում Mercer խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկը:
Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետներից մնացած ծառայողական մեքենաներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից և երթևեկում է բոլորովին նոր Lexus LX570-ով։
Հունիսի 23-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի վերջնամասում գտնվող շենքերից մեկի բակում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փոքր քաղաք էր այցելել մի հարուստ զբոսաշրջիկ:
Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Գողացված բանկային քարտերով փորձել են գումար կանխիկացնել: Տեսագրությունում երևացող անձանց ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սպիտակ քաղաքի՝ Շահումյան, Խնկոյան, Այգեստան 2, Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3, Մյասնիկյան, Ալեք Մանուկյան, Առափնյայի, Թորոսյան, Ս. Ավետիսյան` ներքևի հատված, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Առաջին վիրավորումը ստացել է ապրիլի 3-ի գիշերը՝ ոտքի բեկորային վնասվածք։ Երկրորդ վիրավորումը եղել է մայիսի 13-ին կրկին թշնամու կողմից՝ գանգուղեղային վնասվածք։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում մայիսի 15-ին տեղափոխել են Երևան՝ 26 օր կոմայի մեջ է եղել։ Երեք վիրահատության է ենթարկվել, այժմ էլ սպասում ենք չորրորդին։ Երեկ խոսել եմ նախարարության հետ, ասացին, որ Հովոյի տվյալներն ուղարկված են Իտալիա, այնտեղից պլաստիկան պետք է գա, սպասում են, որպեսզի գումարը փոխանցվի»,- պատմում է տիկին Գայանեն։
168.am-ի հարցին, թե՝ այսուհետ ուղևորն իմանալո՞ւ է՝ ե՞րբ է լինելու վերջին տրանսպորտը, որպեսզի կարողանա հաշվարկել՝ մինչև երբ կարող է հասարակական տրանսպորտով հասնել այն վայրը, որ ուզում է, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց. «Դա էլ է լինելու։ Մենք այդ հարցն էլ բարձրացրինք։ Պետք է մինչև ժամը 11,12-ը տրանսպորտն աշխատի՝ ինչպես եղել է խորհրդային տարիներին։ Հիմա շատ հետամնաց ձևով է մեզ մոտ տրանսպորտը կազմակերպված. վարորդներ կան, որ իրենց գումարային պլանը կատարում են, գծի փողը հավաքում և դուրս են գալիս երթուղուց, ասենք, ժամը 8-ին, 9-ին։ Այս ծրագրից հետո ձևը կփոխվի»։
«Մենք պետք է ունենանք համայնքային սոցիալական աշխատողներ, ինչպես որ ամբողջ աշխարհում է, քանի որ համայնքն է, ի վերջո, քաղաքացիներին ծառայություններ մատուցողը, և վերջիններս պետք է իրականացնեն ամենատարբեր կարիքներով ուսումնասիրություններ, այցելություններ բնակարաններ, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին ներկայացնեն քաղաքացու իրավունքները»,- նկատել է նախարարը:
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել։
Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում: Առատ տեղումների հետևանքով Կառնուտի ջրամբարի ջրի մակարդակը բարձրացել է ու ողողել շրջակա գյուղերը:
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ:
Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել:
«Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի երեք դամբարանները քանդելու և թալանելու գործը բացահայտվեց։
Գողացված քարտով կանխիկացվել է 160.000 դրամ: Տեսախցիկը ֆիքսել է կատարողի դեմքը:
Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հիշում է, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ եթե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» վայր դնեն զենքը, ապա նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր նա պնդում է, որ ժամանակին իրեն սխալ են մեջբերել. «Հանցագործություն կատարած անձինք, եթե իրենց արարքներում այլ հանցակազմ չի պարունակում, ապա այդ շենքեր շինություններ ազատելու, կամ պատանդներ ազատ արձակելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»:
«Փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պայմանավորվող կողմի տարածքում, առանց սպասելու բեռնաթափմանը, կանջատեն կցորդը կամ կիսակցորդը և կցելով այլ կցորդ կամ կիսակցորդ կշարունակեն փոխադրումը»,- ասաց Մարտիրոսյանը:
«Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը և կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաև թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,-նշեց Բալայանը:
«Այսօր շատ կարևոր օր է մեզ բոլորիս համար։ Այս վկայականնները, որոնք մենք ստացանք, գնահատական են մեր կատարած աշխատանքի, համագործակցության, ընկերության, այն ջանքերի, որոնք ընկերությունը դնում է մշակույթի ձևավորման և արժեքների պահպանման համար։ Այն պարտավորությունը, որ ստանձնել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ամենակարևոր արժեքներին հետևելն է, որովհետև արժեքները պետք է տարբերել առաջնահերթություններից։ Դրանք կարող են փոխվել, բայց արժեքներն անփոփոխ են, իսկ դա մեր գործընկերների, մեր համայնքների անվտանգ ապրելաոճն ու գործելաոճն է։ Համագործակցելով ԱԻՆ-ի հետ՝ մենք քայլ առ քայլ հասնում ենք դրան»,- իր խոսքում նշեց Արմեն Ստեփանյանը։
Հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 23-ին, ժամը 09:45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 72 շենքի բնակիչներից մեկը սպառնում է իրեն ցած նետել պատշգամբից:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատարանը պետք է հաշվի առնի Վահան Շիրխանյանի առողջական վիճակը. փորձաքննության եզրակացության մեջ արտացոլված են բոլոր հիվանդությունները, որոնք թույլ չեն տալիս, որ նա կանգնի։ «Նա չի հայտարարել, որ չի հարգում դատարանին։ Պարոն Շիրխանյանն ընդամենն առողջական խնդիրներ ունի։ Հարգելի դատարան, դուք պետք է թույլատրեիք վերջինիս, որ նա նստած պատասխաներ դատարանին»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ դատարանն անընդհատ փորձում է սանկցիաներ կիրառել մի անձի նկատմամբ, ով չի կարող կանգնել։