Հունիսի 21-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում եւ «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունում:
Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները կքննարկեն ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Դեբեդ գետում մանկահասակ երեխայի խեղդվելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին։
Հունիսի 20-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 հասցեում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ պանրի գործարանի մոտ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի դաշտամիջյան հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 20-ին, ժամը 22:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 20-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին Ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Կոկաինը և մեթադոնը Հայաստան էր բերել մաքսանենգ ճանապարհով:
Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին Ժամը 11.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ադոնցի փող. 13, 15, 17, 17/1, 17/2, 17/3, 17/4 համարների, Մամիկոնյանց փող. 36, 36/1, 36/2, 36/4, 36/5, 38, 38/1, 40/1, 40/2 համարների, Տիգրանյան փող. 10, 12, 14, 16, 19, 19/1, 21, 25, 27 համարների, «Երազ» բնակելի թաղամասի ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 24-ից Երևան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ըստ տարածված խոսակցությունների՝ կինը տնից դուրս է եկել և մեկ օր տուն չի վերադարձել:
Ս. թ. հունիսի 20-ին ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլ. սյուների վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր:
Հերթական բացահայտումները Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Երբևէ մտածե՞լ եք, թե առօրյայում քանի սոցիալական դեր եք իրականացնում և քանի դիմակ կրում՝ սպասված փոխհարաբերությունների իրականացման համար:
Պարսկաստանի Ուրմիա քաղաքից գաղթած ընտանիքն արդեն մեկ տարի ապրում է Հայաստանում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ընտանիքի ամենակրտսեր անդամը, ով 9 տարեկան է, պատմեց, որ Հայաստանում արդեն հարմարվել են և ինքն ու 15-ամյա եղբայրը այստեղ դպրոց են հաճախում։
6-րդ վարչության նախկին աշխատակից 46-ամյա Եվգենի Ալեքսանդրի Կաչակը պարզվում է սպանվել է ոչ թե Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը, որտեղ նրա դիակը հայտնաբերվել էր, այլ՝ Վանաձորում:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բնակիչը ձերբակալվել է՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
18.05.2017թ. թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա 16.05.2017թ. կատարվել է 14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում առկա են մի շարք քվեաթերթիկներ, որոնց վրայից անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը:
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը «Յելլ Էքստրիմ պարկ»-ի հետ այժմ ծրագիր է մշակում 4-6 տեղանոց ինքնաթիռ ձեռքբերելու համար, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն ունենան վայելել Արցախի գեղեցկությունը երկնքից:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` 12-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակուել Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը (Վիրահայոց թեմ):