Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

«Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում: Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր են գնահատվել մեր հանդիսատեսի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից:

Նշանակալի է Ռուբեն Գևորգյանցի վաստակը նաև որպես կինոգործչի, եռանդուն կազմակերպչի և կինեմատոգրաֆիստների նոր սերնդի դաստիարակության գործում իր նպաստը բերած մանկավարժի»,- ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս