Երևանում բնակիչը սպառնում է իրեն ցած նետել պատշգամբից
Հունիսի 23-ին, ժամը 09:45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 72 շենքի բնակիչներից մեկը սպառնում է իրեն ցած նետել պատշգամբից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. 1977 թ. ծնված Ս. Ա.-ը գտնվել է ոչ սթափ վիճակում: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն: