Շիրակի մարզի բնակավայրերը՝ ջրհեղեղի վտանգի առաջ
Tsayg,am-ը գրում է. Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում: Առատ տեղումների հետևանքով Կառնուտի ջրամբարի ջրի մակարդակը բարձրացել է ու ողողել շրջակա գյուղերը: Իրականություն չէ, բայց կարող է վերածվել: Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որ անհրաժեշտ է կիրառել արտակարգ իրավիճակի ժամանակ: Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այդ նպատակով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք է իրականացրել: