Բաժիններ՝

Ավտովթար Սյունիքի մարզում. 23–ամյա վարորդը Mitsubishi-ով վազանց կատարելու ժամանակ բախվել է զորամասի հրամանատարի ավտոմեքենային. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 23-ամյա Սաշիկ Խաչատրյանը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero 35 FT 050 համարանիշի ավտոմեքենայով վազանց կատարելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակչիչ, 41-ամյա Էրիկ Գրիգորյանի վարած ВАЗ 21102 -119 մակնիշի 20 ԼԼ 952 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Գորիս քաղսքի բնակիչ, 28-ամյա Լևոն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Գրիգորյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում՝ որպես զորամասի հրամանատար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս