ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 06.05.2017թ.-ին Ա. Հ.-ի կողմից 17-ամյա աղջկան բռնաբարելու վերաբերյալ: Սակայն, Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն, 2017թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել անչափահաս աղջկա մայրը` Վանաձոր քաղաքի բնակչուհի Մ. Մ.-ն և հայտնել, որ հիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական գործը կարճելու համար Լոռու մարզային քննչական վարչության պաշտոնյան Ա. Հ.-ից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:
Այսօր, հունիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց:
Ըստ Լ.Ալթունյանի` հնգյակի մորը հղիության 2-րդ ամսում առաջարկվել էր երեխաների մի մասը թողնել, սակայն նա հրաժարվել էր, և կատարվել էր այն, ինչ կատարվել էր` երեխաները ծնվել էին 3 ամիս շուտ և թերսնված:
«Տարեցների խնամքի դեպքում առաջին հերթին՝ սրտացավությունը պետք է լինի: Մենք աշխատանքներ ենք իրականացնում խնդիրները լուծելու համար: Իհարկե, դրանք մեկ օրում լուծելի չեն, բայց մենք հետևողական ենք»:
«Մի բան հստակ է՝ անձական խուզարկության ենթարկել փաստաբանին անմիջականորեն պարտականությունները կատարելիս՝ անթույլատրելի է։ Ամբողջ խնդիրն է, փաստաբանները նույնպես նշում են՝ որն է զննության, խուզարկության տարբերակումը։ Ինձ համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում, որն անպայման պետք է պարզվի, ի վերջո, խախտվում են վստահորդների իրավունքները՝ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից, դատական նիստերը հետաձգվում են, անձն ավելի շատ է կալանքի տակ մնում»:
Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու նպատակով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Դիտարկմանը, որ դժգոհություններ կան, թե ընկերությունները համաձայնության արդյունքում արհեստականորեն գցում են գինը, գյուղատնտեսության նախարարն արձագանքեց՝ ասելով, որ դրա համար գոյություն ունի Հակամրցակցային կոմիտե։
Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելու միջոցով ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հունիսի 28-ից ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները:
«Երբ «Սասնա ծռերի» առաջին դատական նիստին մուտք գործեցի դատարանի շենք, և ցանկացան ինձ խուզարկել, դիմեցի դատարանի նախագահին, վերջինս ուղիղ հրահանգեց՝ փաստաբանի պայուսակը չխուզարկե՛լ։ Եվ երբ ես ասում էի՝ որտե՞ղ է նշված, որ ես պարտավոր եմ կատարել դատական կարգադրիչների հրահանգները և քանի որ էմոցիոնալ մարդ եմ, ձեռքերով բացատրում էի, պարոն Փոլադյանը կտրուկ վիրավորվեց՝ իմ հետ ձեռքերով մի՛ խոսեք, ձեռքերդ իջացրո՛ւ։ Ես ասել եմ, որ գողական, տղայական արժանապատվությունը մխրճված է պետական պաշտոնատար անձանց մեջ»,- ասաց պարոն Հայրապետյանը։
2016թ. ապրիլին առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնությունում:
Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկում մանկապղծության մեղադրանքով մանկական խաղահրապարակի աշխատակից է ձերբակալվել: Նա օգտագործել է իր աշխատանքային կարգավիճակն ու երեխաների խաղի ժամանակ նրանց կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրանց նկատմամբ: Ըստ կայքի՝ հայտնի է, որ նա ծագումով հայ է, անունը՝ Արտյոմ, նա 32 տարեկան է:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է օրենսդրական նախաձեռնությունը, որով ցանկանում են համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել: Ի պատասխան՝ Դավիթ Լոքյանն ասաց, որ նախարարությունում ավարտվել են օրենքի պատրաստման աշխատանքները, առաջիկայում կքննարկվեն խնդիրները, ամենաուշն օգոստոսի առաջին տասնօրյակում կառավարությունը կընդունի օրենքը, որպեսզի այն սեպտեմբերին ներկայացվի Ազգային ժողով:
«Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ առաջին և երկրորդ կետով ներկայացված տվյալները ստանալուն պես տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ համապատասխան նյութերը Կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալ ներբեռնելու վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստի ընթացքում մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջին հանձնարարականն առնչվում էր դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը:
Հունիսի 29-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անի Զախարյանին վճիռը չի բավարարում: Նա ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: «ՄԻԵԴ դիմելուց արդեն պետք է պահանջեմ բավականին մեծ նյութական վնասի փոխհատուցում»,- ասաց Անի Զախարյանը:
Հունիսի 28-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Օնիկ Համբարձումյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Դրամապանակը խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:
Կինը հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։
Հաշվի առնելով հանրության շրջանում հետաքրքրությունն ու անհանգստությունը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը անդրադառնում է շոգ եղանակին ակտիվացած սողունների հանդիպելիս ճիշտ վարքականոներին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը դատարանի նկուղում ծեծի է ենարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։
Հունիսի 29-ին, ժամը 03:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։