Բաժիններ՝

«Հազար անգամ պետք է խփել ցանկացած փայտիկի, որ նման դեպքերը չկրկնվեն». Ալթունյան

«Հազար անգամ պետք է խփել ցանկացած փայտիկի, որ նման դեպքերը չկրկնվեն»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` խոսելով նորածինների մահացության դեպքերի մասին, մասնավորապես` նկատի ունենալով վերջերս ծնված հնգյակի դեպքը, երբ 3 փոքրիկները մահացել էին:

Ըստ Լ.Ալթունյանի` հնգյակի մորը հղիության 2-րդ ամսում առաջարկվել էր երեխաների մի մասը թողնել, սակայն նա հրաժարվել էր, և կատարվել էր այն, ինչ կատարվել էր` երեխաները ծնվել էին 3 ամիս շուտ և թերսնված:

Նախարարը նշեց, որ նախքան հնգյակի դեպքը՝ Հայաստանն առաջին տեղում էր անգամ Արևմտյան Եվրոպայում երեխաների մահացության փոքր ցուցանիշով. «Մահացություն իջեցնելն ինչ-որ մակարդակից հետո, երբ բացառում ենք սանիտարիայի խնդիրները, թերսնվածությունը, մահացության նվազեցումը չափազանց թանկ հաճույք է: Այսօր ձեռնարկվում են բոլոր միջոցառումները՝ մանկական մահացությունն իջեցնելու համար: Ես չեմ կարծում, որ մինչև տարվա վերջ ինչ-որ արտառոց դեպք տեղի կունենա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս