
Անի Զախարյանը դատապարտվեց. «Ա1+»

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման: Ըստ «Ա1+»-ի՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նրան մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում՝ անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար:
Անի Զախարյանին վճիռը չի բավարարում: Նա ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: «ՄԻԵԴ դիմելուց արդեն պետք է պահանջեմ բավականին մեծ նյութական վնասի փոխհատուցում»,- ասաց Անի Զախարյանը: