Կարեն Կարապետյանը դատարանների հետ կապված հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստի ընթացքում մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջին հանձնարարականն առնչվում էր դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը:

«Դատարանների գործունության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով: 2016թ. ընթացքում դատարաններում առկա են եղել  շուրջ 133 հազար քաղաքացիական գործեր: Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից:

Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությունից՝ հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ երեքամսյա ժամկետում վիճակագրական արդյունքների հիման վրա վեր հանել դատարաններում առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են քննվող գործերի գերակշիռ մասը, ուսումնասիրել նման գործերի արտադատական, ինչպես նաև այլ պարզեցված մեխանիզմներով լուծելու հնարավորությունները և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություններ, ըստ անհրաժեշտության՝ հարցը քննարկել նաև շահագրգիռ այլ մարմինների հետ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս