Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Արարատի մարզպետարանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը:
Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում հունիսի 25-ին հնչած կրակոցների գործով այս պահի դրությամբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
Այսօր կյանքին հրաժեշտ է տվել ԵՀՄՖ-ի նախագահության անդամ, Սլովակիայի հայկական համայնքի փոխնախագահ, տաղանդավոր երաժիշտ և փայլուն դաշնակահարուհի Հասմիկ Հրաչյաի Գաբրիելյանը:
Մոսկվայում սպանվել է 57-ամյա հայ գործարար Վաչիկ Աբգարյանը: Նա «Кап-стро» շինարարական ընկերության սեփականատերն էր:
Հետախուզվող կինը՝ հետծննդաբերական շրջանում:
Հունիսի 26-ին, ժամը 2.40-ին, Արմեն Քալաշյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ Վլադիմիր Աբրահամյանը։
Հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում::
Կառույցի գյուղվարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ծիրանի այգիներում՝ բերքահավաքի ժամանակ: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է:
Դեռևս հունիսի 23-ին կառավարությունն իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ՝ ավելի քան 300 հազար դոլար է հատկացրել՝ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ դատախազներին խրախուսելու համար:
Արայիկ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու։
Ինչպես տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկելոգ Արման Սահակյանը, տղայի քաշը է 2 կգ 460 գրամ է, հասակը` 48 սմ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հիշեցնենք վերջին ամիսների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած հերոսամարտերը. մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, եւ այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը։
Հունիսի 27-ին, ժամը 01:23-ին քաղաքացին դիմել է թիվ 30-1 հատուկ ջրափրկարարական ջոկատ առ այն, որ ավտոմեքենան արգելափակվել է Սևանա կղզու ափամերձ հատվածում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 11.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Հրազդան, Մյասնիկյան Նալբանդյան, Նաիրյան փողոցների ջրամատակարարումը:
Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել:
«Ես մի նյութ եմ տեսել դիակ տեղափոխելու վճարների հետ կապված, որը շատ անգրագետ էր, որովհետև դիահերձարանները տնային մահեր չեն տեղափոխում։ Դիահերձարանը շտապ օգնության մեքենա չունի ընդհանրապես, էդտեղ ինչ-որ թյուրիմացություն կա»:
Մենք, իհարկե, նույն՝ ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարող ենք նաև չհրապարակել «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի «պատասխան-նամակը», բայց, այնուամենայնիվ, հրապարակում ենք, իսկ դրանում ներկայացված «պարզաբանումներին» կանդրադառնանք առաջիկայում՝ բացահայտելու և հասկանալու համար՝ ինչպե՞ս է ծախսվել այդ հսկայական դրամաշնորհը, և ինչպիսի՞ արդյունավետություն է այն ունեցել։
Պարզվեց, որ Արսենը ոչ միայն չի աշխատում «Professional Medical Transportation» ընկերությունում, այլ ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատում, քանի որ առայժմ աշխատանքի իրավունք չունի: Նա ապրում է եղբոր՝ Արմեն Արշակյանի տանը, որն, ի դեպ 18 տարի է բնակվում է Լոս-Անջելեսում, այնտեղ ավարտել է ռեզիդենտուրան և բժիշկ է աշխատում: Ով մի փոքր ծանոթ է Միացյալ Նահանգների կյանքին, շատ լավ կհասկանա թե ինչ է նշանակում բժիշկ ԱՄՆ-ում:
Հունիսի 17-ին «168 Ժամ» թերթն ընդարձակ նյութ է հրապարակել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդական առաքելության վերաբերյալ: Թերթին հույժ մտահոգել է, թե ուր են գնում եվրոպացի հարկատուների միջոցներից գոյացած դրամաշնորհները, նաև կարևորել է իրականացրած ծրագրերի արդյունքների մասին հանրային իրազեկումը, մանավանդ՝ ֆինանսական հաշվետվությունը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Վահագն Օսեյանը, իր ընկեր Սարգիս Սողոմոնյանի դրդչությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
«Ժողովուրդ, հուլիսը ուժեղ շոգերով է սկսվելու, տրամադրվեք…»։
Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ:
«16 տարեկան 3 հոգի ունենք, 18 տարեկան՝ 91, իսկ 19-27 տարեկանների թիվը հասնում է 957-ի: Հիմնական թիրախային տարիքը համարվում է 28-49 տարեկանը, որոնք կազմում են 3 հազար 806: Ունենք 65 տարեկանից բարձր 60 հաշվառված անձ: Կանանց թիվը թմրամիջոց գործածողների մեջ ևս ավելացել է, կանաբիոիդներ գործածող 3 կին կա՝ 17-18 տարեկանի սանդղակում, 11 հոգի էլ 29 տարեկան ունենք»,- ասաց Ասյա Գրիգորյանը:
Հունիսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Սայաթ-Նովա փողոցում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ և գնդակ: Կա մեկ տուժած:
Արցախում հունիսի 16-ին վիրավորված եւ ուղղաթիռով Երեւան՝ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել, իսկ Յուրի Զաքարյանի արհեստական շնչառության ապարատն անջատել են: