
Օձեր՝ Երևանում և Կոտայքի մարզում

Հունիսի 29-ին, ժամը 03:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 28-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 12 փողոցի տներից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արևմտյան վիշապ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: