
Մոսկվայում մանկապղծության մեղադրանքով հայ է ձերբակալվել

1tv.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկում մանկապղծության մեղադրանքով մանկական խաղահրապարակի աշխատակից է ձերբակալվել: Նա օգտագործել է իր աշխատանքային կարգավիճակն ու երեխաների խաղի ժամանակ նրանց կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրանց նկատմամբ: Ըստ կայքի՝ հայտնի է, որ նա ծագումով հայ է, անունը՝ Արտյոմ, նա 32 տարեկան է:
Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ երեխաներից մեկը կատարվածը պատմել է ծնողներին: Տեսախցիկները հաստատել են: