Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից կատարված գողության փաստով։
Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Տղամարդու մոր խոսքով՝ որդուն գտել է իր բնակարանում, իսկ ինքնասպան է եղել պարանոցին պլաստմասե ամրակներ կապելու միջոցով:
«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ունենք ամենակարևոր կորուստը՝ Հայաստանի զարգացման, բարեփոխումների, արդիականացման շանսի բացթողումը։ Ասոցացման համաձայնագիրն այդ ամենն էր, և մենք այդ ժամանակ բաց թողեցինք մեր զարգացման տեմպերը»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
«Երկու պոստերի արանքում կապ չի եղել, նրանք եղել են մարտական հերթապահության մեջ, իրենց ուղարկել են այդ թերությունը վերացնելու, գնացել են այդ թերությունը վերացնելու, փոքր բլուր է եղել, այդ բլուրից սայթաքել է երեխան, որը եղել է ականապատված տարածք, ու մահացել է»,- պատմեց գյուղապետը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աննախադեպ շորթման դեպք է գրանցվել Երեւանում։ 38-ամյա տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 33-ամյա տղամարդու հետ, գաղտնի տեսանկարահանել և այն չհրապարակելու համար զուգընկերոջից շորթմամբ պահանջել 3.500.000 դրամ:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը:
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին՝ ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդ:
Սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Օգոստոսի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 1.20-ին, Շենգավիթի բաժնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:
Սպանություն Նոր Հաճնում. կալանավորվել է սպանվածի քրոջ որդին։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցե Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։
Բանկոմատի գողության փորձի բացահայտում Արտաշատում
Փրկարարները տան խոհանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում այրվում է երկհարկանի տուն:
ԱԻՆ-ը կարևորագույն դերակատարություն ունեցավ վերջին շրջանի արտակարգ պատահարներին՝ բռնկված հրդեհներին արձագանքելու միջոցառումները կազմակերպելու և համակարգելու գործում: Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այս մարտահրավերներին դիմագրավելու համար արագ համադրվեցին մեր տրամադրության ներքո եղած պետական և անգամ մասնավոր գործիքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվել է 5000 քմ, Ռոմանոս Մելիքյան և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 500 քմ, Լվովյան փողոցի մոտակա այգում՝ 500 քմ խոտածածկ տարածք:
Քրեական վերաքննիչ դատարանում քննվում է շորթում կատարելու մեջ մեղադրվող 39-ամյա տղամարդու բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` նա մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Մեղավոր լինելու գիտակցության բացակայությունը խոսում է մարդու հոգևոր կյանքի հիվանդության մասին:
«Ես զարմանում եմ, որ Գյուղատնտեսության նախարարությունը մինչև այսօր չի հայտարարել, որ մեզ մոտ երաշտ է։ Պրակտիկայում այսպես է՝ եթե 21 օր տեղումներ չեն լինում, կարող ես հայտարարել երաշտ։ Վերջին երկու ամսվա ընթացքում մի երկու անգամ է տեղում եղել, և մեզ մոտ միանշանակ երաշտ է»:
Այսօր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցի, վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:
Սեպտեմբերի 4-8-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: