Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվել է 5000 քմ, Ռոմանոս Մելիքյան և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 500 քմ, Լվովյան փողոցի մոտակա այգում՝ 500 քմ խոտածածկ տարածք:
Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվել է 3000 քմ, Կայանավան գյուղում՝ 2500 քմ, Զորական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 10 հա, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում՝ 6 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից տարածքում` 3000 քմ, Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում՝ 5 հա, Տաշտուն գյուղում՝ 8 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցում՝ 150 քմ, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում՝ 2000 քմ, Գեղամասար գյուղի գերեզմանատան տարածքում՝ 4000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում՝ 3000 քմ, Լոռու մարզի Դարպաս գյուղում՝ 1500 քմ, Ստեփանավան քաղաքի «Լոռի բերդ» պատմական արգելանոցի մոտակայքում՝ 5 հա, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի գերեզմանատանը՝ 300 քմ, Պտղնի գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: