Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի,
- Ավան վարչական շրջանի,
- Նորք-Մարաշ վարչական շրջանի,
- Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղ. 1-ից-4-րդ, 10-րդ փողոցների, Վարդաշենի 5-րդ փողոցի և նրբանցքի, 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և նրբանցքների, Դավիթ Բեկ փողոցի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: