![](/banners/BeFunky-design.jpg)
Խոհանոցում օձ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/odz.jpg)
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07։10-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան խոհանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: