Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ին, Հերացու փողոցի թունելի սկզբնամասում «Վոլվո» մակնիշի կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց E-200» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ թունելի բետոնե պատնեշին, և կողաշրջվել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։
«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»,- ասաց Կ.Կարապետյանը:
Լիբանանի Միզիարա քրիստոնեական ավանում բողոքի ալիք է բարձրացել երկրում ապաստանած սիրիացիների դեմ: Ամբողջ ավանը պահանջում է երկրից վռնդել սիրիական պատերազմի հետեւանքով Լիբանանում հաստատված սիրիացիներին:
Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություներով և վարչարարության ձևական խնդրով»,- ասաց վարչապետը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԶԻԼ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17.00-ին, Ախուրյանի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մհեր Յ.-ն։
Սեպտեմբերի 26-ին ժամը 09:15-ին Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղի բնակիչները գյուղի հարակից բարձունքում հայտնաբերել են համագյուղացի 1975թ. ծնված Ա. Ս-ի դին և նրա ձիու լեշը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը վարույթ ընդունած Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, «պարզել է», որ գործով մեղադրյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն իր մտերիմ ընկերն է:
29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Մեզ դատական տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթեւիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել:
Հ Կոտայքի մարզի Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել:
Նոր-Խարբերդում հուլիսի 6-ին մանկահասակ երեխայի մահվան պատճառ է դարձել պատվաստանյութ ներարկումը: Սա արդեն հաստատվում է պաշտոնապես։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1-ին կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 34 MM 053 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Մ.) բեռնատարը կողաշրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում:
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի առողջական խնդիրները սրվել են, որի պատճառով նա անգամ չի կարողացել հանդիպել, ուղեկցել Հայաստանից Վրաստան մեկնած ԱԺ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։
«Անցյալ տարի այս ժամանակ կաթի լիտրը 100– 120 դրամ էինք գնում, իսկ այսօր՝ 130–140 դրամ, դրա համար էլ մենք մեր արտադրանքն ենք ստիպված թանկացնում»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը:
Պատասխանողը բնակվում է աղբի գարաժներ կոչվող տարածքում` մեքենայի հին թափքի մեջ, հակահիգիենիկ եւ հակասանիտարական պայմաններում, ուր բացակայում են երեխային պահելու տարրական պայմաններ, նաեւ գտնվում է նյութապես ծայրահեղ ծանր վիճակում: Նախորդ տարի դատարանը սահմանափակել էր Գ.-ի ծնողական իրավունքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Անպետք գիրք հասկացություն չկա: Բոլոր գրքերն ունեն իրենց բովանդակությունը, եւ չկա գիրք, որ դրական ազդեցություն չունենա: Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է: Եղեռնի ժամանակ մարդիկ, թողած հարստությունը, գրքերն էին վերցնում: Ինստիտուտում մենք հարուստ գրականություն ունենք, որոնք հիվանդ չէին, մենք լավ էինք պահում»:
Հայաստանյան ավիատոմսերի շուկայում, մեղմ ասած` «կառավարելի քաոս» է, իսկ ավելի կոպիտ ասած՝ իսկական «բարդակ»: Տոմսերը, անգամ շատ մատչելի համարվող վրացական ուղղությամբ, թանկանում են «հրաշամանուկի» նման` վայրկյան առ վայրկյան. «մենեջեր» կազմակերպությունները երեկոյան մի գին են ասում, առավոտյան գնում կատարելիս, պարզվում է` երկու տոմսից մեկը թանկ է, մյուսը` ավելի թանկ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը, հարյուր օրը դեռ չլրացած, կադրային ջարդ է սկսել։
Չեխիայում ուսանող հայուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում: Նա հայտնաբերել է մի մեխանիզմ, որը ունակ է կանխել քաղցկեղի զարգացումը:
Փաստն այն է, որ բուժսպասարկում իրականացնողները լրջագույն խնդրի առջեւ են կանգնել եւ հատկապես մարզերում, որ «հիվանդ են փախցնում» միմյանցից, հրաժարվում են կառավարության այս պահանջը կատարել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմը 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգով նախատեսում է ավտոմեքենաների 160 անիվ գնել: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից, որտեղ կառավարության աշխատակազմը գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Ընդհանուր առմամբ անիվներ ձեռք բերելու վրա 4736000 ՀՀ դրամ կծախսվի: Ի դեպ՝ դրանք տարբեր գների են:
«Ժողովուրդ» թերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 127/13, 127/28, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը.
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ – Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրեաները բացառիկ ժողովուրդ են, ովքեր տարբերվում են շատ-շատերից: Երկար ժամանակ նրանք սեփական հող չունեին, սակայն կարողացել են պահպանել իրենց անհատականությունը: