Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 00:03-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանը որոշել է Վանաձորի կենտրոնական փողոցի մայթի գազոնի վրա շաուրմանոց սարքել։ Նա չի ընկրկում անգամ քաղաքացիների բարձրացրած աղմուկից։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլեւ «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով եւ ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:
Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։
ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլեւս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանքներ կմաքսազերծվեն ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիլիջանում տեղի ունեցած ՃՏ պատահարի մանրամասները:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է հուլիսի 21-ին անչափահաս աղջկա կյանքը խլած վթարի գործով դատավճիռը։ 27-ամյա երիտասարդը, ով դատավորի եղբորորդի է, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և 150 հազար դրամ տուգանքի, 3 տարի ժամկետով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
«Պատժի անխուսափելիություն». ոստիկանության թեմատիկ անդրադարձը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ:
«Բավական լուրջ փոփոխություն է, այսինքն՝ դուք բյուջեի մեջ մոտ 6 տոկոսի փոփոխություն եք առաջարկում: Հնարավոր է, բայց պետք է հստակեցնել՝ ուրիշ ի՞նչ ծախսային մաս կարող եք կրճատել, որի հաշվին կավելանա նշված հոդվածը»:
«Ինչո՞ւ անցումը չեն բարեկարգում: Ինչ Շիրակացին ասֆալտապատել են, չեմ կարողանում նորմալ փողոցն անցնել: Ոչ մի երաշխիք չկա, որ մեքենաների արագընթաց աշխատանքի պայմաններում ինձ վրաերթի չեն ենթարկի: Հատկապես, որ Շիրակացին թեք փողոց է, վերևից մեքենաների տեղաշարժը փողոցն անցնողի համար լավ տեսանելի չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տիկին Կարինեն:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ սեպտեմբերի 21-ին Սյունիքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության համար:
Չնայած ուսումնական կիսամյակն արդեն իր բնականոն երթն է սկսել, և բազմաթիվ երեխաներ առաջին անգամ են ոտք դրել դպրոց, այնուհանդերձ, կան արդիական խնդիրներ, որոնք ծնողների համար մտահոգվելու և լարվելու պատճառ են հանդիսանում:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 131 տրանսպորտային միջոց։
Բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատակիցների կողմից գումարի դիմաց զորակոչիկների առողջության վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկանքներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
«Վերահսկողությունը կա, որն իրականացվում է` սկսած տոմսարկղերից, վերջացրած սահմանային անցակետերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: