Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին:
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:
Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան:
ՌԴ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կմիանա քննարկումներին, եթե համաներում շնորհելու մասին որոշում կայացվի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադարձավ նրան, որ շատերի համար Հայաստանում տեղի ունեցածը սիրո և հանդուրժողականության հեղափոխություն չէր, քանի որ այդ մարդկանց շարունակում են վիրավորել, ճնշել, և այլն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է:
Մայիսի 15-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքից դեպի Երևան տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Մայիսի 15-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հարց ուղղվեց մամուլի ազատության վերաբերյալ:
Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների կողմից շարժական արագաչափերով երթևեկության կանոնների խախտումների արձանագրումն արգելելու նախաձեռնությամբ հանդես գալը բացարձակապես որևէ կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ:
«Հեղափոխությունից հետո՝ առաջին հերթին՝ տունը փոխվեց»,- այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հեղափոխությունից հետո ձեր կյանքում շա՞տ բան փոխվեց:
Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:
Արարատի մարզի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները մայիսի 15-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի դիմաց՝ պահանջելով աշխատավարձերի վերանայում:
Մայիսի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին, այնուհետև օդանավակայանի տարածքում գտնվող քարե շինության պատին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 15-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:
Մեծարգո պարոն Վարչապետ՝ Քրեական գործերը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է ինձ:
Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 14-ին Բրյուսելում մասնակցեց Բելգիայի և Լիբանանի համանախագահությամբ Բելգիայի կառավարության կողմից կազմակերպված «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական խորհրդաժողովին:
Մայիսի 15-20-ն առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»:
Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մեղադրեց Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան մեջ:
Նախօրեին առավոտ կանուխ Կոմիտասում թիվ 9 համարի տրոլեյբուսում վարորդի և մեկ այլ տղամարդու միջև վիճաբանություն է եղել, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է հիվանդանոցում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Ըստ նրա` հանցագործությունների դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ունեցել ենք դատաքննության բարձր աստիճան, բացահայտման ցուցանիշը բարելավվել է, աճել է կոռուպցիոն և թմրանյութերի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: «Հայաստանը մյուս պետությունների մասով շահեկան դիրքում է»,- ասաց […]