Բաժիններ՝

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլ է․ աշխատակիցները աշխատավարձի բարձրացում են պահանջում

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Կոմբինատի մի խումբ աշխատակիցներ ղեկավարությունից պահանջում են հարցին հապճեպ լուծում տալ, այլապես կհրաժարվեն աշխատել նման պայմաններում:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը կոմբինատի աշխատակիցներին հորդորեց շարունակել աշխատանքը և խոստացավ, որ աշխատակցների պահանջը անպայման լուծում կստանա: «Եթե հարցը չլուծվի, ես ձեզ հետ եմ, ձեզ հետ գործադուլին կմասնակցեմ»,- հայտարարեց Մխիթար Զաքարյանը։

Համայնքի ղեկավարի հորդորը, սակայն, դուր չեկավ ակցիայի մասնակիցներին, ովքեր հրաժարվում էին վերսկսել աշխատանքը։ Զաքարյանը, որպես հարցի լուծում, առաջարկեց աշխատանքային խումբ ձևավորել և քննարկումներ անցկացնել կոմբինատի ղեկավարության հետ:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովն էլ հորդորեց աշխատակիցներին սպասել մինչև հունիսի 1-ը:

Աշխատակիցներն ի վերջո համաձայնեցին բանակցել կոմբինատի ղեկավարության հետ: Այս պահին նրանցից մի քանիսը առանձնացել են՝ տնօրինության հետ բանակցելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031