
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում դի են հայտնաբերել

Մայիսի 15-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Ս. Ի.-ի (1954թ.) բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել վերջինիս դին: