Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մայիսի 15-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքից դեպի Երևան տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ4 ավտոճանապարհի Եղվարդ-Երևան հատվածի 6-րդ կմ-ին «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1969թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 10մ)՝ վնասելով գազի խողովակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս