«Այո, 2018թ. թոշակների բարձրացում չունենք: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե` վատ է, որովհետև անցած տարի մենք ունեցել ենք գոնե 1% գնաճ և քաղաքացին գոնե այդ 1%-ի չափով վատ կապրի»:
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը:
Երեւանի մի քանի բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:
Փաստաբան Դավիթ Վարդանյանն այն կարծիքին է, որ իրավական տեսանկյունից «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը մեկ քայլ առաջ է։ Բայց, ըստ նրա՝ խնդիր կարող է առաջանալ դրա կիրառման ժամանակ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի նրբանցքում՝ ոստիկանության գնդի շենքի մոտակայքում, այրվում է «1-04» ծառայության վթարային ծառայության ավտոմեքենա:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 135 դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օլիմպիական արծաթը հասավ Գյումրի:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի թիվ 5 շենքի տանիքից փայտը է պոկվել և ընկել շենքի մոտակայքում գտնվող ծառի վրա, առկա է անցորդների վրա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին ընդդիմացողներն այն չեն կարդացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարեց, որ օրենքը նայել է, և ըստ նրա՝ դրան ընդդիմացողներն այնպիսի վայրենի կետեր էին ասում, որ օրենքում չկան։
Առաջին անգամ Հայաստանին բաժին է հասել Եվրոպայի ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի ցուցահանդես- փառատոններից մեկի`Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
«Եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխման պատկերացումների մասին գրառմանը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հոգեբանության մեջ մի քանի թեմաներ կան, որոնք համարվում են զգույշ թեմաներ:
Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
«Այն մարդիկ, որոնք կարողացել են խուսափել Զինված ուժերում ծառայելուց, այս օրինագծից հետո ևս չեն կորցնելու այդ հնարավորությունը ու նորից խուսափելու են ծառայելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը՝ խոսելով Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու մասին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 57-ամյա տղամարդը կնոջը հոգեբուժարան տեղափոխելու համար շտապօգնություն է ահազանգել:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մամիկոնյանց և Ն.Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և այլ օրենքներ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մոտ ժպիտ են առաջացնում այն հիմնավորումները, որոնք իշխանությունները բերում են Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու համար:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Ռոստով-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Իրինա Մ.-ին։
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: