Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի մոտակայքում, բախվել են «Mercedes E320» մակնիշի 91 AA 091 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) և «Toyota Prado» մակնիշի 777 OL 73 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլ. սյանը՝ վնասել լարերը և սյունը։ «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1941 թ. ծնված Ա. Ս.-ը և «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ա. Ս.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Գ. Հ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները երթևեկելի գոտուց հեռացրել են կտրված էլ. լարերը և իրականացրել հերթապահությաուն մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր հասնելը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս