Բաժիններ՝

«Էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմքեր չկան». նախարար

Եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշաների նախարար Աշոտ Մանուկյանը։

Նրա խոսքով, այդ պատճառով է կառավարությունն անկախ մարմին ստեղծել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

«Հարցի վերջնական պատասխանը կտա այդ հանձնաժողովը», – ասաց Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։

Խոսելով սակագների հնարավոր թանկացումների մասին, նա ասաց, որ դրա համար հիմքեր չկան։

«Սակագների բարձրացման համար առաջիկայում նախապայմաններ չեմ տեսնում», – նշեց Աշոտ Մանուկյանը։

Անդրադառնալով միջուկային էներգիային արդյունավետությանը, նա շեշտեց, որ սեպտեմբերին մեկնարկել է հայկական աատոմակայանի գործող 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ծրագիրը: Ըստ նախարարի՝ վերականգնման աշխատանքներն ընթանում են ամբողջական ծավալով:

« Ըստ ժամանակացույցի՝ հայկական ատոմակայանի գործող 2-րդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2020 թվականը: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե որքան պաշար ունի և քանի տարի կարող է շահագործվել հայկական ատոմակայանի երկրորդ բլոկը»,- ընդգծեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031