Բաժիններ՝

«Այս նախագիծը ցույց է տալիս, որ հիմնական գործառույթը պատկանում է Ոստիկանության աշխատակիցներին». փաստաբան

Փաստաբան Դավիթ Վարդանյանն այն կարծիքին է, որ իրավական տեսանկյունից «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը մեկ քայլ առաջ է։ Բայց, ըստ նրա՝ խնդիր կարող է առաջանալ դրա կիրառման ժամանակ։

«Մենք ունենք նախագիծ, ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, խորհուրդներ, որոնք պետք է զբաղվեն բռնության հարցերով, բայց մեծ հարց է, թե արդյո՞ք այդ մարմինները կկայանան։ Այդ մարմինների կայացման գործընթացում արդյո՞ք իրենք ավելի շատ օգուտ կտան ընտանիքում եղած նուրբ հարաբերություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ հնարավոր են այնպիսի բռնության դեպքեր, որոնք կարող են բավարարվել նախազգուշացմամբ, իսկ նախագիծը ցույց է տալիս, որ հիմնական գործառույթը պատկանում է Ոստիկանության աշխատակիցներին. «Իրենք են որոշելու չափանիշերը՝ որն է համարվելու բռնություն, որը չի համարվում բռնություն։ Սանկցիայի տասնյակ տեսակներ կան, ընդհուպ՝ մինչև շփվելու արգելքը, հեռավորության մեջ գտնվելը։ Այստեղից գալիս է այն եզրահանգումը, որ մենք առնչվում ենք հայկական իրականության դասական խնդրին՝ մեր իրավական ակտերը նորմալ են, բայց հարց է, թե դրանք ինչպես են կիրառվում։ Պետությունը պետք է ոչ միայն այդ նախագիծը հրապարակեր, այլև ցույց տար այն երաշխիքները, որոնք կապահովեն անաչառ գործընթացի իրականացում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս