Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է «Բաղրամյան-շին» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենա

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Բաղրամյան-շին» ԲԲԸ-ին պատկանող «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Գ.) 841 UL 64 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 13:25-ին:

Մասամբ այրվել են պլաստմասե դետալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս