![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները ծառի վրայից հեռացրել են մոտ 4.5 քմ տախտակը
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/prkarar.jpg)
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի թիվ 5 շենքի տանիքից փայտը է պոկվել և ընկել շենքի մոտակայքում գտնվող ծառի վրա, առկա է անցորդների վրա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ծառի վրայից հեռացրել են մոտ 4.5 քմ տախտակը։