Քաղաքական լուրջ խնդիր

«Այո, 2018թ. թոշակների բարձրացում չունենք: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե` վատ է, որովհետև անցած տարի մենք ունեցել ենք գոնե 1% գնաճ և քաղաքացին գոնե այդ 1%-ի չափով վատ կապրի: Սոցիալական ոլորտում կա ռեֆորմի խնդիր: Քաղաքական լուրջ խնդիր է, որ հանրության մեջ կան չաշխատող մարդիկ: Որպեսզի հանրությունը լավ ապրի և պետությունն էլ քիչ փող ծախսի, պետք է պետությունը մի անգամ շատ փող ծախսի քաղաքացուն մշտական աշխատանքի տեղավորելու վրա: Ես կարծում եմ, որ լուծումը պետք է սկսել այս խնդրից»,- 168.am-ին ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով 2018 թ. բյուջեի մասին:

Ըստ նրա՝ եթե մարդն ընդունակ է աշխատելու, նա պետք է աշխատի. «Ես համոզված եմ, որ մոտ ժամանակներում պետությունը կսկսի աշխատատեղեր ստեղծել, որ ունենանք համապատասխան ծառայություններ ոչ մասնագետ աշխատուժին մասնագետ աշխատուժ դարձնելու, և կարողանանք նրան ապահովել մշական աշխատանքով: Մենք միայն այսպես կարող ենք աղքատության դեմը կռվել: Այսինքն` աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս