
Մանրամասներ՝ Նորապատ գյուղում բռնկված խոշոր հրդեհից

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20×40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ) թվով 10 բնակարան՝ գույքով:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: