Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Երեկ կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում. մանրամասներ՝ «Կոնվերս բանկ»-ից հափշտակության դեպքից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախարարության աշխատակազմին հաճախ հանկարծակիի է բերում իր կադրային «կրեածիվով»»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնաբատումը»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել, և դրա պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում այս տարի երաշտի պատճառով բերքը լավ չի եղել»:
ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա եւ սպանել նրան, ապա ինքնասպան է եղել, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ: Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունեւոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով եւ դարձել երթեւեկության իսկական գլխացավանք»:
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ բուժամբուլատորիան կիսախարխուլ վիճակում է: Տանիքը խարխուլ է, աստիճաններն էլ՝ կիսաքանդ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17:17-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018 թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերը այս տարվա համեմատությամբ 100 մլն դրամով ավելի են լինելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը Հովիկ Աբրահամյանի դինաստիան չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Տեղեկություն կար, որ օրվա երկրորդ կեսին միմյանց են հանդիպել ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միասին ճաշել են, ջան ասել՝ ջան լսել»։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի գործով նոր փաստեր ի հայտ եկան»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Ս. Սևանեցի, Կոմիտաս, Բաբաջանյան փողոցների, Սայաթ-Նովա 17, 19, Նալբանդյան 42, 44, 54, 57, Նաիրյան 173, 176, 177, 178, 180, 183, 184, 186, 187 համարների, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի ջրամատակարարումը:
Նորարարություններ Ճանապարհային ոստիկանությունում՝ միտված երթևեկության անվտանգության ապահովմանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին բռնաբարության դեպք է գրանցվել Ախթալայում։
45 միլիոն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրն Առափիում որոշակիորեն լուծել է սողանքային խնդիրը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես արդեն մտածում եմ՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն սրանով չի զբաղվում, որովհետև եթե սենց գնա, ազգին վտանգ է սպառնում: Եկեք սրա մասին խոսենք, և ոչ թե՝ ընտանեկան բռնության մասին օրենքը բացասական լույսի ներքո ներկայացնենք»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դրական չի համարում զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները:
Դվինի հնավայրի համար ծրագիր կազմելու, ֆինանսավորում ստանալու և գիտական մասնագետների միջոցով այն ներկայանալի դարձնելու համար կառավարության ուշադրությունը կհրավիրեն խնդրին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հասարակական կարգի և անվտանգության ապահովումը համարում է ոստիկանության կարևորագույն անելիքներից ﬔկը:
Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:
Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: