Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետի հետ հանդիպմանը ԵՄ-ին կոչ է արել ամրապնդել Պեկինի հետ փոխգործակցությունը

Անկայուն միջազգային իրադրության ֆոնին Չինաստանը և ԵՄ-ն պետք է ամրապնդեն փոխգործակցությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Լուիշ Մոնտենեգրուն սեպտեմբերի 8-ից 10-ը գտնվում է Չինաստանում։

«Որքան անկայուն և բարդ է դառնում միջազգային իրադրությունը, այնքան Չինաստանն ու ԵՄ-ն ավելի շատ պետք է ամրապնդեն փոխգործակցությունն ու փոխադարձ վստահությունը, խորացնեն համագործակցությունը», – Չինաստանի ղեկավարի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Սի Ծինփինը հավելել է, որ Պեկինը հույս ունի, որ Պորտուգալիան կնպաստի Չինաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հաստատուն, կայուն և առողջ զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս