Այո, վաստակավոր արտիստի կոչում տվեցին, չկարողացան բացատրել՝ ինչի համար, վերադարձրել եմ։ Ես միակն եմ եղել հանրապետությունում, որ վերադարձրել եմ վաստակավոր արտիստի կոչումը։ Հետո ժողովրդական արտիստի կոչում տվեցին, բացատրեցին՝ ինչի համար են տալիս, ընդունեցի։ Դրանից ո՛չ իմ կենսական վիճակը, ո՛չ կարգավիճակը չի փոխվում։
«Ինձ մտահոգում է մսի գնի կտրուկ թանկացումը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Երբ ես Պետական կառավարման ակադեմիայում սովորում էի, պետական մագիստրոսական թեզի ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր: Քչերը 5 ստացան թեզի պաշտպանության ժամանակ, և այդ քչերից մեկը ես էի: Եվ հանձնաժողովի նախագահը Վիգեն Սարգսյանն էր, և նա տվեց ամենաշատ հարցերն ինձ: Երևի նա հիմա չի հիշում»:
Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստին, Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017թ. ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ:
«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդն ընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Վերմիշյանին նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
«Ազգային ժողովի որոշ պատգամավորներ որոշեցին պրիմիտիվացնել այս օրենքը՝ նեղացնելով այդ հարցը մինչև տարկետման տրամադրման հարցը. ցավում եմ դրա համար, որովհետև առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ:
Նախօրեին մայրաքաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ տաքսի ավտոմեքենայի վարորդի և ուղևորուհու միջև:
Հոկտեմբերի 25-ին ժամը 10:56-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի մոտակա տարածք նույն համայնքի բնակիչ Վ. Հ.-ին որոնելու նպատակով, ով տնից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում և չի վերադարձել:
«Այդ փողը ներդրվում է երեխաների համար, ինձ հավատալով՝ մարդիկ տալու են։ Այդ գումարը ես կգնեմ ու այդ դպրոցը կլինի, ուզում է դա Փոստանջյանը, թե ոչ։ Եթե այնտեղ ռեստորան կամ խանութ կբացվի, կգաք, կասեք՝ ամոթ քեզ»։
«Իսրայելում ընտրություններում մեկ իշխանությունն է հաղթում, մեկ՝ ընդդմիությունը, իսկ այն երկրում, որտեղ միայն իշխանությունն է հաղթում, նա տասնյակ կիլոմետրերով հեռու է Իսրայելից»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավաև Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն փոխնախագահը տարկետման իրավունքից չի օգտվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ապրիլյան պատերազմը մեզ պետք եղավ, որ հասկանանք, որ ունենք լրջագույն խնդիրներ բանակում, պետք է 100 զոհ և 8 հեկտար տարա՞ծք կորցնեիք, որ հասկանայիք, որ բանակը կարևոր է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:
«Մենք բարձրացնում ենք խնդիր տարկետում ստացողների կամ առողջական վիճակի պատճառով բանակից ազատվողների հետ կապված»,- այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն անդրադարձավ երեկ Ուկրաինայում պատգամավորի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի դեպքին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում այսօր կարճատեւ ու փոքր մասշտաբներով դասադուլ է տեղի ունեցել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է եւ ընդամենը ամիսների հարց է»։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:17-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով իր եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի միջեւ տեղի ունեցած հեռահար վեճին, նշեց, որ նման բան չկա իր եւ Գրիգորյանի հարաբերությունները «խաղաղ են»:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։31-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսում` ցեխակույտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը պատրաստվում է «արտագաղթել»։ Մեկ անգամ մուտքի վիզան մերժելուց հետո ԱՄՆ դեսպանատունը վերջապես արտոնել է մեկնումը։ Փաստաբանը մեկնում է իր ընտրյալի մոտ՝ ամուսնության նպատակով։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահները չեն ցանկանում ընթացք տալ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին. խոսքը Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուքի մասին էր: Դատելով ականատեսների պատմածից՝ Փաշինյանի վրա Գեղամյանի հարձակումը լիովին տեղավորվում էր ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված ակտիվ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվելու «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզած անձանց ինքնությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: Թերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները»: