
Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցի՝ հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
«Չնայած Ներսես Պողոսյանը հրաժարվել է բուժօգնությունից, այնուամենայնիվ երեկ իր համար շտապօգնություն է կանչվել, ինչի մասին պաշտպանին տեղյակ է պահվել, որ ներկա լինի, եթե ցանկանում է: Վերջինս չի եկել:
Շտապ օգնության բժիշկների կողմից ցուցաբերվող օգնությունից էլ է հրաժարվել Ն. Պողոսյանը, ապա ժամը 11-ի սահմաններում դադարեցրել է հացադուլը:
Ներկայումս առողջական վիճակը բավարար է, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիմնարկի բուժմաս և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ»,- հայտնեցին քրեակատարողական ծառայությունից: