
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 27-ին նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1992 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.80C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.70C