
Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզության տեխնիկական միջոցների ստորաբաժանման սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության «Ռադիոլամպ» ժամանակակից համալիրներով:
Արդեն ուսուցման ձմեռային շրջանի սկզբին նոր համալիրները կսկսեն զորամիավորման հրամանատարությանը հետախուզական տվյալներով ապահովել «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում մարտավարական եւ հատուկ մարտավարական վարժանքների ընթացքում:
Մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ ռուսական զորամիավորման մարտական մեքենաների հավաքակազմերը շարունակում են վերազինվել ժամանակակից նմուշների ավիացիոն ռազմական ու հատուկ թրթուրավոր եւ թրթուրավոր զրահատանկային տեխնիկայով: Ընթացիկ տարում Երեւանի եւ Գյումրիի կայազորների զորամասերում նոր սպառազինության բաժինը ավելացել է մինչեւ 60 տոկոս: