Բաժիններ՝

Արտյոմ Սուջյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-ից կնշանակվի վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արտյոմ Սուջյանին 2025 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ նախկինում Արտյոմ Սուջյանը զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանը վերջերս ազատվել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930